Նորություններ

Պատահարներ

Ալագյազ գյուղում այրվել է անասնակեր

08:06 / 29.10.2021

Հոկտեմբերի 28-ին, ժամը 22։20-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալագյազ գյուղում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:48-ին, մարվել` հոկտեմբերի 29-ին, ժամը 00:07-ին: Այրվել է մոտ 150 հակ կուտակած անասնա­կեր:

← Վերադառնալ ցուցակին