Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Արին Բերդի փողոցում

20:05 / 27.10.2021



Հոկտեմբերի 27-ին, ժամը 13։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդի 3/21 հասցեում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և ավտոսանդուղք։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արին Բերդի փողոցի թիվ 3/21 հասցեում գտնվող «Արմենիան Տիտանիում Փրոդաքշն» ՍՊԸ-ի պահեստի (2400 քմ) տանիքում։

Դեպքի վայր օգնության է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։23-ին, մարվել՝ 16։50-ին։ Այրվել են տանիքի պենոպլեքսե և ապակեբամբակյա երկշերտ միջնորմները (մոտ 1200 քմ), պահեստավորած ապակեբամբակ (մոտ 2 քմ)։

← Վերադառնալ ցուցակին