Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 341.7 հա տարածքում բռնկված հրդեհները

23:45 / 23.10.2021

Հոկտեմբերի 21-ից 23-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 7000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 400 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 500 քմ, 

Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում՝ 1300 քմ, Աշտարակ քաղաքում՝ 2000 քմ,

Արարատի մարզի Զանգակատուն գյուղում՝ 300 հա,

Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ 1500 քմ,

Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղում՝ 40 հա,

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ 5000 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 341.7 հա։

← Վերադառնալ ցուցակին