Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Մովսես գյուղում․ տուժածներ չկան

21:19 / 23.10.2021

Հոկտեմբերի 23-ին, ժամը 19:03-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մովսես գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան կողաշրջվել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Մովսես գյուղի վերջնամասում, «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա․ Պ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ տուժածներ չկան։

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

← Վերադառնալ ցուցակին