Նորություններ

Պատահարներ

Այրվել է մոտ 400 հակ անասնակեր

21:30 / 23.10.2021

Հոկտեմբերի 23-ին, ժամը 16:28-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արփունք գյուղում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:29-ին, մարվել՝ 21։23-ին։ Արփունք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 400 հակ անասնակեր։

← Վերադառնալ ցուցակին