Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

17:10 / 22.10.2021

Հոկտեմբերի 22-ին, ժամը 15։03-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Լեռնանիստ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա զոհ և տուժած։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ-ին «VAZ-2107» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Պ․ ծնված 1948 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևոր Մ․ Ա․-ն (ծնված 1951 թ.) տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը,  վարորդը տեղի ուժերով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, այնուհետև տեղափոխվել Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ուղևոր Մ․ Ա․-ի դին դուրս բերել և հանձնել շտապօգնության ավտոմեքենային։

← Վերադառնալ ցուցակին