Նորություններ

Պատահարներ

Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել Դավթաշենի կամրջի տակից

16:45 / 22.10.2021

Հոկտեմբերի 22-ին, ժամը 15։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի տակ դի է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները կամրջի տակից դուրս են բերել քաղաքացու դին (Ա․ Պ․, ծնված 1967 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

← Վերադառնալ ցուցակին