Նորություններ

Պատահարներ

Հրդեհ տան ննջասենյակում

12:25 / 12.10.2021

Հոկտեմբերի 12-ին, ժամը 10:55-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մասիս գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:10-ին, մարվել՝ 11:25-ին: Այրվել է ննջասենյակը՝ գույքով (մոտ 25 քմ)։

← Վերադառնալ ցուցակին