Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին

23:50 / 27.09.2021

Սեպտեմբերի 23-ից 27-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, Շիրակի մարզի Թորոս գյուղում և Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 5 տուժած։

← Վերադառնալ ցուցակին