Նորություններ

Պատահարներ

Այգուտ գյուղում այրվել է 1500 հակ անասնակեր

21:30 / 21.09.2021

Սեպտեմբերի 21-ին, ժամը 13:51-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգուտ գյուղում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել գյուղի 35-րդ փողոցի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 19:30-ին: Այրվել է մոտ 1500 հակ անասնակեր:

← Վերադառնալ ցուցակին