Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Լորուտ գյուղում

19:20 / 21.09.2021

Սեպտեմբերի 21-ին, ժամը 13:39-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լորուտ գյուղի սկզբնամասում այրվում է բնակելի տուն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի տանիքը։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։08-ին, մարվել՝ 17:11-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ 150 քմ։

← Վերադառնալ ցուցակին