Նորություններ

Պատահարներ

Պռոշյան գյուղում այրվել է մոտ 600 հակ անասնակեր

19:00 / 21.09.2021

Սեպտեմբերի 21-ին, ժամը 13։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Երևանյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտի դեզ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։21-ին, մարվել՝ 15:01-ին: Այրվել է մոտ 600 հակ անասնակեր։

← Վերադառնալ ցուցակին