Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

23:40 / 07.09.2021

Սեպտեմբերի 5-7-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 8 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Արմավիր, Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Արագածոտնի մարզի Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին, Ձորագլուխ գյուղում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 32 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

← Վերադառնալ ցուցակին