Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն իրականացրել են սահմանազատման աշխատանքներ

21:30 / 07.09.2021



Սեպտեմբերի 7-ին, ժամը 18։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Փարպեցու փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում ծառն ընկել է ավտոմեքենաների վրա:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է՝ վնասելով բակում կայանած երկու ավտոմեքենա․ տուժածներ չկան։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ կանաչապատման ծառայության աշխատակիցների մոտենալը։

← Վերադառնալ ցուցակին