Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին

23:50 / 03.09.2021

Սեպտեմբերի 2-3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Արմավիր-Ջանֆիդա ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 5 տուժած։

← Վերադառնալ ցուցակին