Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին

18:38 / 29.08.2021

Օգոստոսի 29-ին, ժամը 15:53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին, «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Մ., ծնված 1974 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել դեպի մոտակա ձորակը (մոտ 3 մ):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևոր Զ․ Մ․-ն (ծնված 1997 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ձորակից և հոսպիտալացվել Ճամբարակ քաղաքի ԲԿ, որտեղ Ռ․ Մ․-ն մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին