Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կան զոհեր և տուժածներ

14:30 / 29.08.2021

Օգոստոսի 29-ին, ժամը 10։04-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի մոտ 28-րդ կմ-ին՝ Սառնակունք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1972 թ.) և «Nissan Sunny» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1971 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ Ա․ Հ․-ն տեղում մահացել է։

Փրկարարները «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Հ․ Բ․-ին (ծնված 1975 թ.), «Nissan Sunny» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Մ․-ին (ծնված 1978 թ․), Կ․ Հ․-ին (ծնված 2005 թ․) և Ն․ Հ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Ա․ Բ․-ի և Հ․Բ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա․ Մ․-ի և Կ․ Հ․-ի առողջական վիճակը՝ ծանր․ Ն․ Հ․-ն մահացել է։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա․ Հ․-ի դին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

← Վերադառնալ ցուցակին