Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին

22:40 / 17.08.2021

Օգոստոսի 17-ին, ժամը 19:03-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերքանուշ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են երկու «Nissan Tiida» (վարորդ՝ Գ․ Մ․, ծնված 1987 թ. և վարորդ՝ Ա․ Ա․) և «Suzuki» (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1995 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Ուղևորներ Հ․ Հ․-ն (ծնված 1999 թ.), Ա․ Ս․-ն (ծնված 1996 թ.), Հ․ Հ․-ն (ծնված 1995 թ.), Ն․ Ս․-ն (ծնված 1993 թ.), Ա․ Ս․-ն, Մ․ Բ․-ն (ծնված 1987 թ.), Ա․ Դ․-ն (ծնված 1996 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ:

Փրկարարները վարորդներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի ԲԿ։ Բժիշկները տուժածներ Հ․ Հ․-ի, Ն․ Ս․-ի և Մ․ Բ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

← Վերադառնալ ցուցակին