Նորություններ

Պատահարներ

Գանձակ գյուղում այրվել է ավտոմեքենա

16:00 / 05.08.2021

Օգոստոսի 5-ին, ժամը 14։07-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձակ գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հենրիկ Աբրահամյան փողոցում գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:40-ին, մարվել՝ 14:50-ին: Այրվել է ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին