Նորություններ

Պատահարներ

Օգնության են հասել ջրափրկարարները

15:00 / 05.08.2021

Օգոստոսի 5-ին, ժամը 14։11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ջրափրկարարները հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են ջրահեղձվող քաղաքացու: 

Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Ռ․ Հ․-ին (ծնված 2007 թ.)․ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում:

← Վերադառնալ ցուցակին