Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Երասխ գյուղում

20:00 / 26.07.2021

Հուլիսի 26-ին, ժամը 17։07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում՝ հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում, այրվում է եղեգ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։25-ին, մարվել՝ 19։42-ին։ Այրվել է մոտ 3․5 հա խոտածածկույթ։

← Վերադառնալ ցուցակին