Նորություններ

Պատահարներ

Հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի նռնակ

15:48 / 26.07.2021

Հուլիսի 26-ին, ժամը 11։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաբայան փողոցի շենքերից մեկի նկուղում նռնակ է հայտնաբերվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի օպերատիվ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Փրկարարները նկուղում հայտնաբերել են փաթեթավորած 2 հատ «Ֆ-1» տեսակի մարտական նռնակ՝ պայթուցիչով և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։

← Վերադառնալ ցուցակին