Նորություններ

Պատահարներ

Օգնության են հասել փրկարարները

19:11 / 16.07.2021

Հուլիսի 16-ին, ժամը 12:05-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղի Գ.Չաուշ փողոցում գտնվող տներից մեկի բակի շունը կծել է հարևանին և անհանգստացնում է մյուս բնակիչներին։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը։

Պարզվել է, որ շունը կծել է Ա․ Պ․-ին (ծնված 2000 թ.), Ա․ Գ․-ին (ծնված 1952 թ.) և Ս․ Ս․-ին (ծնված 1970 թ.), ովքեր  տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ։ Բժիշկները Ա․Պ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար:

Փրկարարները քնեցրել են շանը և տեղափոխել Դիմիտրով գյուղ։

← Վերադառնալ ցուցակին