Նորություններ

Պատահարներ

Երևան-Իջևան ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա․ կան տուժածներ

17:00 / 16.07.2021

Հուլիսի 16-ին, ժամը 14:53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Իջևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 77-րդ կմ-ին «GAZel» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Պ․, ծնված 1996 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին, գլորվել ձորակը (մոտ 3 մ) և բռնկվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևոր Ն․ Ն․-ն (ծնված 2000 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։ 

Փրկարարները վարորդին և ուղևորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Սևան քաղաքի ԲԿ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:20-ին, մարվել՝ ժամը 15:41-ին: Ավտոմեքենան այրվել է։

← Վերադառնալ ցուցակին