Նորություններ

Պատահարներ

Օգնության են հասել փրկարարները

08:30 / 10.07.2021

Հուլիսի 9-ին, ժամը 21։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում ծառը մասամբ կոտրվել է և փակել ճանապարհի երթևեկելի հատվածը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ծառի ճյուղը ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են անվտանգ տարածք։

← Վերադառնալ ցուցակին