Նորություններ

Պատահարներ

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

14:50 / 07.07.2021

Հուլիսի 7-ին, ժամը 11։30-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ  Երևան-Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Է․ Դ․, ծնված 1985 թ․) և «Opel Astra G» (վարորդ Թ․ Ս․, ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սանմանազատել տարածքը, ինչպես նաև շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Թ. Ս․-ին․ տուժածը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

← Վերադառնալ ցուցակին