Նորություններ

Պատահարներ

Հրդեհ էլեկտրական ենթակայանի տարածքում

08:40 / 07.07.2021

Հուլիսի 6-ին, ժամը 19:21-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գնդեվազ գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գնդեվազ գյուղ տանող ավտոճանապարհի 1-ին կմ-ին գտնվող «Որոտան-2» էլեկտրական ենթակայանում և հարակից տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:25-ին, մարվել՝ 20:53-ին: Այրվել են մոտ 200 քմ խոտածածկույթ և էլեկտրական ենթակայանի տրանսֆորմատորի յուղը՝ 120 լ:

← Վերադառնալ ցուցակին