Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին

23:45 / 06.07.2021

Հուլիսի 6-ին, ժամը 20։52-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 32-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «Samand» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ռ․, ծնված 1966 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ճամփեզրով անցնող առվակը․ տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին:

← Վերադառնալ ցուցակին