Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին

23:30 / 06.07.2021

Հուլիսի 5-ից 6-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 4 տուժած։

← Վերադառնալ ցուցակին