Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Ներքին Խնձորեսկ գյուղում

08:00 / 05.07.2021

Հուլիսի 4-ին, ժամը 15։08-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Խնձորեսկ գյուղի սահմանային տարածքում խոտածածկ տարածք է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 15 հա խոտածածկույթ։ Տարածման վտանգ չկա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։08-ին։ Գյուղի բնակիչների կողմից սահմանվել է հերթապահություն:

← Վերադառնալ ցուցակին