Նորություններ

Պատահարներ

Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից

21:50 / 02.07.2021

Հուլիսի 2-ին, ժամը 21։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 24 հասցեում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում՝ դարձնելով այն անանցանելի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։

← Վերադառնալ ցուցակին