Նորություններ
Պատահարներ
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
21:00 / 26.06.2021

Հունիսի 26-ին, ժամը 18։41-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղի գերեզմանատուն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Կ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ վարորդը և ուղևորը արգելափակվել են ներսում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին և ուղևոր Լ․ Մ․-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Ալավերդու ԲԿ։ Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։