Նորություններ

Պատահարներ

Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն

14:13 / 12.04.2021

Ապրիլի 12-ին, ժամը 11։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի 4-րդ թաղամասի շենքերից մեկի առաջին հարկի պատշգամբի ծածկին տղամարդ է ընկել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքացին (Ե․ Պ․) ընկել է 4-րդ հարկի իր բնակարանից։

Փրկարարները քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Արմենիա ՀԲԿ։

← Վերադառնալ ցուցակին