Նորություններ

Պատահարներ

Քարաթափում Հարթավան - Երնջատափ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին

12:30 / 24.03.2021

Մարտի 24-ին, ժամը 08։47-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան - Երնջատափ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում (մոտ 20 խմ)․ երթևեկությունը երկկողմանի փակվել է։ 

Փրկարարները «Ապարանի» ՃՇՇ-ի աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ։

Ժամը 11։20-ի դրությամբ ճանապարհահատվածը դարձել է երկկողմանի երթևեկելի։ «Ապարանի» ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից շարունակվում են իրականացվել ճանապարհի մաքրման աշխատանքներ։

Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն։

← Վերադառնալ ցուցակին