Նորություններ

Պատահարներ

Հրդեհ փրփրապլաստի արտադրամասում

16:15 / 04.03.2021



Մարտի 4-ին, ժամը 11։21-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղում՝ փրփրապլաստի արտադրամասում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկուական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բալահովիտ գյուղի 8-րդ փողոցի 5-րդ մասնաշենքում՝ «Գոլդ Շին» (4000 քմ) ՍՊԸ-ում:

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 11։50-ին, մարել՝ 12։18-ին։ 30 քմ տարածքում այրվել է մոտ 150 կգ սոսինձ և 10 փրփրապլաստ՝ մասամբ:

← Վերադառնալ ցուցակին