Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Գյումրի քաղաքում. տուժածներ չկան

23:46 / 22.02.2021

Փետրվարի 22-ին, ժամը 20:03-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ավտոկայանի Բանավան թաղամասում այրվում է բնակելի տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ավտոկայանի Բանավան թաղամասի տնակներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:49-ին, մարվել՝ 22:15-ին: Այրվել են տնակի միջնապատերը, գույքը և տանիքը՝ մասամբ:

← Վերադառնալ ցուցակին