Նորություններ

Պատահարներ

Փրկարարները հայտնաբերել են դի

17:58 / 22.01.2021

Հունվարի 22-ին, ժամը 13։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Երևանյան» լճի մոտակայքում (քարանձավի մեջ) հայտնաբերվել է դի․ դժվարանցանելի տեղանքից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները «Երևանյան» լճի հարակից տարածքից (քարանձավից)՝ դուրս են բերել քաղաքացու դին։

← Վերադառնալ ցուցակին