Նորություններ

Պատահարներ

Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածում արգելափակումից դուրս են բերվել մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ

09:37 / 20.01.2021

Հունվարի 19-ին, ժամը 18:14-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան-Զանգեր ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ջրատարում․ տուժածներ չկան։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից և հենակետից մեկական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 164-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով արգելափակվել է մոտ 100 ավտոմեքենա, 12 ավտոմեքենա բախվել է և մեկ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա մոտ 30 մ սահել ձորը․ երթևեկությունը երկկողմանի փակվել է:

Փրկարարները «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ ուժերով արգելափակումից դուրս են բերել 20 մարդատար և 5 բեռնատար ավտոմեքենա․ երթևեկությունը միակողմանի վերականգնվել է։

Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 165-րդ կմ-ին գտնվող «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին տեղափոխել է հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետ։

Այնուհետև փրկարարները ևս 4 քաղաքացու տեղափոխել են հենակետ՝ գիշերակացի։

← Վերադառնալ ցուցակին