Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Էջմիածին քաղաքում

16:40 / 17.01.2021

Հունվարի 17-ին, ժամը 11։19-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի թիվ 35 տանը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 12։23-ին, մարել՝ 13։20-ին։ Այրվել են տունը՝ գույքով (190 քմ), և տանիքը՝ մասնակի։

Հրդեհի հետևանքով փլուզվել է տան շքամուտքի առաստաղը (մոտ 12 քմ):

← Վերադառնալ ցուցակին