Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված

19:35 / 14.01.2021

Հունվարի 14-ին, ժամը 17:01-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղի Եղեգնաձորյան խճուղու տներից մեկի մոտակայքում «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Զ․)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի թեք հատվածում, առկա է կողաշրջման վտանգ․ տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

← Վերադառնալ ցուցակին