Նորություններ
Պատահարներ
Փրկարարները բացել են փակ դռները
23:40 / 13.01.2021

Հունվարի 12-13-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում և Արագածոտնի մարզի Աշտարակ, Արարատի մարզի Մասիս, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքներում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: