Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

19:03 / 11.01.2021

Հունվարի 11-ին, ժամը 16:16-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 36-րդ կմ-ին բախվել են Հրազդան-Չարենցավան երթուղին սպասարկող «ԳԱԶել» (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 1956 թ.) և «Opel Combo» (վարորդ Մ․ Մ․, ծնված 1999 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ բախման հետևանքով «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Փրկարարները «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորներ՝ Լ․ Ա․-ին (ծնված 1981 թ.), Ս․ Ա․-ին (ծնված 1978 թ.) և Ն․ Ա․-ին (ծնված 1990 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները Ն. Ա․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսները տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Կ․ (ծնված 1999 թ.) և Վ․(ծնված 2003 թ.) Ս․-երը  տեղի ուժերով տեղափոխվել են Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը:

← Վերադառնալ ցուցակին