Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ և զոհ

09:53 / 10.12.2020

Դեկտեմբերի 9-ին, ժամը 20:43-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին՝ «Բոչկայի ձոր» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 31-րդ կմ-ին «Honda Fit» (վարորդ՝ Համլետ Մ․, ծնված 1972 թ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 60 մ), ինչի հետևանքով վարորդը և ուղևոր Արամ Հ․-ն (ծնված 1972 թ.) ստացել են մարմնական վնասվածքներ, իսկ ուղևոր Վրեժ Մ․-ն (ծնված 2001 թ.) տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, Արամ Հ․-ին և Վրեժ Մ․-ի դին․ վերջինիս դին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Տուժածները տեղափոխվել են Սիսիանի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

← Վերադառնալ ցուցակին