Նորություններ

Պատահարներ

Քաղսի գյուղում բռնկված հրդեհը մարվել է

15:04 / 24.10.2020

Հոկտեմբերի 23-ին, ժամը 19։30-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաղսի գյուղի «Գոմեր» կոչվող տարածքում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, այնուհետև հայտարարվել է «Թիվ 2» կանչ և դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քաղսի գյուղի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի վերջնամասում գտնվող անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։38-ին, մարվել՝ հոկտեմբերի 24-ին, ժամը 12։58-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 2000 քմ), անասնակեր (մոտ 1800 հակ) և գոմաղբ։

← Վերադառնալ ցուցակին