Նորություններ

Պատահարներ

Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

15:31 / 24.10.2020

Հոկտեմբերի 24-ին, ժամը 12:40-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամասիա գյուղի «Սնխ» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:19-ին, մարվել՝ 14:32-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:

← Վերադառնալ ցուցակին