Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 12․7 հա տարածքում բռնկված հրդեհները

07:00 / 24.10.2020

Հոկտեմբերի 23-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1300 քմ,

Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 2 հա,

Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում՝ 1․5 հա,

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 800 քմ, Նոր Գեղի գյուղում՝ 1 հա,

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 8 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 12․7 հա։

← Վերադառնալ ցուցակին