Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Սեբաստիայի և Արմին Վեգների փողոցների խաչմերուկում

01:45 / 24.10.2020

Հոկտեմբերի 23-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում՝ թաղապե­տարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սեբաստիայի և Արմին Վեգների փողոցների խաչմերուկում «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մհեր Գ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքե­նայից։

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

← Վերադառնալ ցուցակին