Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին

23:59 / 23.10.2020

Հոկտեմբերի 23-ին, ժամը 19։52-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հայկաձոր-Ջրափի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 35-րդ կմ-ին «Land Rover» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռազմիկ Հ․, ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում (մոտ 10 մ) և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Հովհաննես Հ․-ն (ծնված 1991 թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, իսկ ուղևորներ Կարեն (ծնված 2018 թ.), Արգիշտի (ծնված 2015 թ․) և Քրիստինե (ծնված 1989 թ.) Հ․-երը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Գյումրու Մոր և Մանկան Ավստրիական հիվանդանոց»:

Բժիշկները Հովհաննես Հ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար։

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքե­նան:

← Վերադառնալ ցուցակին