Նորություններ

Պատահարներ

Արևիկ գյուղում բռնկված հրդեհը մարվել է

19:20 / 17.10.2020

Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:14-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևիկ գյուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:03-ին, մարվել՝ 16:23-ին: Այրվել են Արևիկ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքը (մոտ 130 քմ) և տանը հարակից՝ մոտ 100 հակ կուտակած անասնակեր։

← Վերադառնալ ցուցակին