Նորություններ

Պատահարներ

Թունավորման նախանշաններով հիվանդանոցային համալիրներ են հոսպիտալացվել քաղաքացիներ․ կա 10 զոհ

08:51 / 02.09.2020

Սեպտեմբերի 1-ին, ժամը 10:00-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 31-ին ժամը 21։30-ից մինչև սեպտեմբերի 1-ը ժամը 07։50-ը էկզոգեն (մեթիլ սպիրտ) թունավորման նախանշաններով տարբեր հիվանդանոցային համալիրներ են հոսպիտալացվել 11 քաղաքացի՝

Գագիկ Ն.-ն (ծնված 1959 թ․), Ռուբիկ Զ.-ն (ծնված 1951 թ․), Գագիկ Ս.-ն (ծնված 1967 թ․), Մովսես Հ.-ն (ծնված 1962 թ․), Ալեքսան Ա.-ն (ծնված 1966 թ․), Ռաֆիկ Բ.-ն (ծնված 1965 թ․), Անուշավան Գ.-ն (ծնված 1962 թ․), Ստեփան Գ.-ն (ծնված 1968 թ․), Համլետ Ա.-ն (ծնված 1971 թ․), Կարեն Գ.-ն (ծնված 1965 թ․), Մաթևոս Ս.-ն (ծնված 1951 թ․)։

Ըստ նախնական տեղեկատվության՝ Գագիկ Ն.-ն, Գագիկ Ս.-ն, Մովսես Հ.-ն, Ալեքսան Ա.-ն, Ռաֆիկ Բ.-ն և Համլետ Ա.-ն մահացել են, իսկ Ռուբիկ Զ.-ն, Անուշավան Գ.-ն, Կարեն Գ.-ն,  Մաթևոս Ս.-ն, Ստեփան Գ.-ն տեղափոխվել են Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ և «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են ծանր։  

Ժամը 17:10-ին տեղեկություն է ստացվել, որ մեթիլ սպիրտի թունավորման նախանշաններով Արմավիրի ԲԿ են հոսպիտալացվել նաև Հրանտ Հ.-ն (ծնված 1961 թ․), Ժորա Պ․-ն (ծնված 1961 թ․), Վարուժան Մ․-ն (ծնված 1990 թ․), Նադեժդա Պ․-ն (ծնված 1958 թ․) և Համազասպ Պ․-ն (ծնված 1951 թ.), ովքեր տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ ԱՆ ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ 11 զոհերից մեկի մահվան պատճառը այլ է եղել։

Տեղեկություն է ստացվել, որ մեթիլ սպիրտի թունավորման նախանշաններով Արմավիրի ԲԿ-ից Երևանի «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել Կոստան Ս․-ն (ծնված 1976 թ․) և Հակոբ Հ․-ն (ծնված 1990 թ․)։

← Վերադառնալ ցուցակին